Հայաստանի ազգային կինոկենտրոնում տիրող բարքերի մասին մենք մեկ անգամ չէ, որ խոսել ենք ու, ցավոք, մեկ անգամ չէ, որ խոսելու ենք, քանի դեռ այն իր բարոյական արատավոր ընկալումներով, ավերածություններով շարունակում է ռմբակոծել պարզագույն թյուրիմացության արդյունքում հայ կինոյի գլխին հայտնված Շուշանիկ Միրզախանյանը, մարդ, ով համաշխարհային կինոյի պատմության մեջ հավակնում է դառնալու նույն այդ կինոն դատարան քարշ տված, այդ կինոյին թե նյութական, թե բարոյական առումով ահռելի վնասներ հասցրած, նման օրինակը չունեցող մեկը, որի արատավոր գործունեության վերաբերյալ տևական թմբիրից հետո ՀՀ քննչական կոմիտեում վերսկսվել է հետաքննությունը, անձ, որի գործունեության մի զգալի մասին անդրադարձել է ՀՀ վերաքննիչ պալատն ու խախտումների ծավալից սարսափած, սահմռկած, ուսումնասիրության արդյունքներն իսկույն ևեթ ուղղորդել ՀՀ գլխավոր դատախազություն։
Հիշատակվածները բաներ են, որոնց ծավալի մեջ վերջնականապես չխճճվելու դեպքում մեր իրավապահ մարմինները կկարողանան վեր հանել վերջին երեք տարում պետական միջոցների մեկ միլիարդը գերազանցող փոշիացումով ուղեկցվող հայ կինոյի նկատմամբ լրբենի ոտնձգությունների այս ահռելի շարանն ու դատարանի օգնությամբ կօգնեն ազատագրելու զոհի կարգավիճակով Շուշանիկ Միրզախանյանի ու կառավարությունում, նախարարությունում, Ազգային ժողովում, կինոմիությունում ծվարած նրա հովանավորների ձեռքերում հոգեվարքի մեջ թպրտացող հայ կինոն։
Սակայն իր ազդեցիկ, իսկ գուցե և ոչ այնքան ազդեցիկ, որքան անմեղսունակ պատրոնների հովանավորությամբ գործող սույն անձը բոլորովին վերջերս իր հերթական աղտեղությունն է հեղինակել՝ պատերազմական զարգացումների ծայրահեղ ծանր օրերին հինգ միլիոն դրամի պարգևատրումներ հատկացնելով, կինոկենտրոնի նախկին աշխատակիցներից մեկի դիպուկ բնութագրմամբ, հաշվապահափաստաբանական կանտորայի վերածված կինոկենտրոնի 40-հոգիանոց պարապ-սարապ, բանսարկություններ բստրող, դատարաններում սուտ ցուցմունքներ տալու պատրաստակամություն հայտնած աշխատակիցներին։
Դե, կինոյի հայտնի Շուշոն է սույն Շուշիկ Միրզախանյանը՝ Մամոնայի անզուսպ պաշտամունք ունեցող ու միայն փողի դեմ խաչակնքվող, բայց որ այնքան լկտիություն է ունեցել, որ այդ պարգևավճարներից գոնե մեկ լումա չի կամեցել տրամադրել ողջ աշխատակազմից Արցախյան պատերազմին կամավորագրված միակ աշխատողին, նմանին էլ ի՞նչ ասես։ Փաստորեն, այս տիկնոջ պատկերացմամբ, պարգևավճարը վերը հիշատակած որակներն ունեցող, աշխատանքի ու աշխատելու փոխարեն կոֆե ֆռթացնողների, իր սիրած օբյեկտից քյաբաբ պատվիրողների ու զխտկվողների համար է և ոչ թե, դիցուք, այն աշխատակցի, ով հիվանդ մորը, աշխատանք չունեցող կնոջը, երեք անչափահաս երեխաներին, սոցիալական ծանր վիճակում գտնվող ընտանիքը թողել, մարտի դաշտ էր մեկնել հանուն հայրենիքի։
Ես հարցը նաև մեկ այլ կերպ հրամցնեմ։ Եթե այս երկրում կա գործով շահագրգիռ անձ, օղակ, հոդաբաշխ արձագանքելու ունակ մեկը, թող փորձի տեղեկանալ՝ այդ պարգևավճարներից ո՞վ քանի՞ լումա է փոխանցել բանակի օգնության կամ համապատասխան ֆոնդ։
Կրկնում եմ՝ բանակի օգնության ֆոնդ, Համահայկան կամ մեկ այլ հիմնադրամ։
Ես կտայի այդ մեկի անունը, եթե դա չլիներ իմ հարազատ դուստր Տաթևիկ Հուրիխանյանը, որ իրեն բաժին հասած պարգևավճարի մինչև վերջին լուման փոխանցել է Արցախում կռվող հայ զինվորին, որովհետև իր ստացած ընտանեկան դաստիարակությամբ Արցախում կռվող զինվորն իր հա՛յրն է, եղբա՛յրը, իր թա՛նկը, իր գերագույն սրբությու՛նը, որովհետև ով չունի հայրենիքի պաշտամունք, հայրենիքի զինվորի պաշտամունք, նա անհող, անհայրենիք, բարոյական ընկալումներից զուրկ սրիկա է, տականք, հող ծախող հուդա։
Սակայն իմ դստրիկի արածն ի՞նչ է մեր թոշակառու պապիկների, տատիկների արածի կողքին, ովքեր այդ աղքատիկ գումարներով անզոր լինելով լուծելու անգամ իրենց գոյության օրախնդիր հարցեր, հանապազօրյա հացի խնդիր, այդ գումարները փոխանցում էին հիմնադրամ՝ ջանալով ինչ-որ կերպ օգտակար լինել կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած ազգի սերուցքին։
Նույն կերպ իմ դստեր արածն ի՞նչ էր արմավիրցի այն փոքրիկի արածի կողքին, ով պոպոք ծախելով՝ չորս միլիոն հանգանակեց հօգուտ հիմնադրամի՝ բանակին օգնելու համար, ասել է թե` համարյա նույնքան գումար, որքան կինոկենտրոնի տնօրենի ժ/պ մի ողորմելիի գրչի հարվածով տրվեց իր նման ձրիակերների բանակին։ Մինչդեռ պարգևավճարի տեսքով կինոկենտրոնի շռայլած հինգ միլիոնը 2500 դրամ արժեցող քանի՞ ինժեներական բահ կարող էր լինել մեր բանակի համար, քանի-քանի տղայի կյանք կփրկվեր, որովհետև թշնամու կրակի հեղեղի տակ ձեռքերով են հող փորել պաշտպանություն գտնելու համար։
Գոնե հիմա հասկանու՞մ է, թե ինչ է արել հայ կինոյի ղզողլանն իր ապուշ պարգևավճարներով, որքան էլ որ կինոկենտրոնում կան, գոյություն ունեն հույժ կարիքավորներ։
Սակայն կարող են գտնվել մարդիկ, որ կմտածեն՝ ինչու՞ Շուշանիկ Միրզախանյանի նկատմամբ այսքան խիստ ու ինչո՞ւ հատկապես ղզողլան։
Բա ուրիշ էլ ո՞վ կարող ես լինել պատերազմական երկրում, որ հայ կինոյի գումարից քսան միլիոն դրամ կտրես ու այնպե՜ս սիրով, այնպե՜ս անխռով, այնպե՜ս քնքշալից, մայրական ջերմ զգացմունքներով լեցուն տրամադրես ղզողլան Մելինե Դալուզյանի մասին պատմող ֆիլմն ամբողջացնելուն, միասեռականություն, այլասերվածություն քարոզող կինոնկարին։
Առաջ ընկնելով ասեմ, որ դեռ առջևում է Շուշանիկ Միրզախանյանի հանցակից ձեռքով ամբողջացած մեկ այլ ֆիլմի մասին խոսակցությունս, որտեղ բարոյական արժեքների կատարյալ դեգրադացիա է, մինչդեռ Արցախյան այս ահեղամարտի դժնդակ օրերին հայ կինոն էր եթե ոչ ամենահզոր, ապա առնվազն ամենահզոր զենքերից մեկը, որով ազգի կորովն էր պահվում։
Եթե Շուշանիկ Միրզախանյանն էր հայ իրականության ամենադուխովը, բարեբախտաբար հեռարձակող հեռուստաընկերությունների մեջ չգտնվեց գեթ մեկը, որ համարձակվեր այդ օրերին եթեր հեռարձակել հայ կինոյի այդ լրբենի կնոջ հովանավորած «Մել» կինոնկար-բարբաջանքը և կամ այն մեկը, որի մասին, վերն արդեն ասել եմ, շուտով հրապարակայնորեն խոսելու առիթ կունենամ, քանի որ միանգամայն մեծ ասելիք է հայ կինոյում պաշտամունքի աստիճանի հասցվող խեղված թեմաների առնչությամբ՝ զուգորդված բարոյական նույնքան խեղված արժեքների գովազդմամբ, դավանաբանությամբ, ծայր անգրագիտությամբ։
Ցավ է, սարսափելի ցավ է ու համազգային ողբերգություն հասարակությունում անհատի տեսքով նման ապականված հոգիներ ունենալը։ Սակայն շատ ավելի սարսափելի ցավ ու համազգային ողբերգություն է նմաններին պետական կառավարման կառույցներում ունենալը։ Սակայն ինչպե՞ս Շուշանիկ Միրզախանյանն ու նրա նմանները չլինեն լրբենի պահվածքի,
-երբ կառավարության վերջին նիստում քննության է դրվում վարչապետի ապարատին պարգևատրելու հարցը, ու սա այն դեպքում, երբ սարսափելի պատերազմում տանուլ տալուց հաշված օրեր են անցել, ու ցավը հայաստանյան փողոցներից տներ էլ չի հասցրել մտնել՝ ռազմի դաշտից բերված դիերի տեսքով,
-երբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգևատրմամբ խրախուսում փոխվարչապետի գրասենյակի աշխատակիցներին, երբ եթե այդ ժամանակահատվածում բարեխղճորեն թե բան էլ կար արվող, հասարակությանը բարեխղճորեն մոլորեցնելն էր, ստով կերակրելը,
-երբ ծակուծուկ փակելու անվան տակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն է արցախցուն նվիրաբերված փողերից ներարկում անում իրենց ապաշնորհ կառավարման արդյունքում ճաք տված բյուջե ու այդ ծակուծուկը փակելը մոռանալով՝ պարգևավճարի տեսքով հընթացս 73 միլոնից ավելի գումար է բաժին հանում իրեն ու իր ենթականերին,
-երբ արդեն նախկին սոցապնախարար Զարուհի Բաթոյանի «անզուգական» աշխատանքն է գնահատվում 100 տոկոս պարգևավճարով՝ անհասկանալի թողնելով, թե նման հրաշքին ինչպես կարելի է ազատել աշխատանքից...
Այդ ո՞վ է ասել, որ մեր երկրում այս օրերին պատերազմի գերանդին է անցել՝ Արցախից թողնելով մի փշուր, հինգ հազարի չափ նահատակ, տասը հազարից ավելի սպասվող հաշմանդամ, խեղված հոգիներով հետ վերադառնալիք հարյուրավոր, եթե ոչ հազարավոր գերիներ ու սևազգեստի դատապարտված բազմահազար մայրեր, կքված, լլկված հոգիներով նույնքան նվաստացած այրեր։
ՈՒ Աստված ոչ անի, եթե ձեզանից մեկն ու մեկն այս ամենին արձագանքի՝ ասելով, թե Երևանը դժգույն, անշուք, անխնամ, լլկված քաղաք է։
Գիտցեք, հենց բարձրաձայնեցիք, Երևանը թուրքին հանձնած փաստն եք այս անգամ արձանագրելու, եթե հանձնման փաստն արդեն իսկ արձանագրված չէ։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ